Human Rights Watch եւ «Իրանում մարդու իրավունքների համար պայքարի միջազգային արշավ» կազմակերպությունները երկուշաբթի տեղեկատվություն են տարածել այն մասին, որ այս տարվա հունիսի 12-ի ընտրություններից հետո Իրանում ծայր առած բողոքի ցույցերը ցրելու նպատակով իշխանությունների ձեռնարկած գործողությունների հետեւանքով առնվազն 72 մարդ է զոհվել։
Երկու իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ իշխանությունները «ոչ իրավաչափ եւ մահացու ուժ են գործադրել» խաղաղ ցուցարարների դեմ, կալանավորված ընդդիիմադիրներին ենթարկել են երկարատեւ մեկուսացված բանտարկման, հարկադրաբար ցուցմունքներ են կորզել։
Իրավապաշտպանները նաեւ հիշատակել են «կալանավորվածների խոշտանգման եւ բռնաբարությունների դեպքերի մասին պնդումները» եւ Միացյալ ազգերի կազմակերպությանը կոչ են արել հետաքննել Իրանի դեմ ներկայացված այդ մեղադրանքները։