Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը ուշ երեկոյան համերգով նշելու է Անկախության տոնը


Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ այս օրերին բողոքի ակցիաներ՝ նստացույց, հացադուլ եւ ստորագրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում, ուշ երեկոյան՝ պետական միջոցառումներից հետո, առանձին է նշելու Անկախության տոնը:

«Միացել են նստացույցին Արցախի մեր ազատամարտիկները, որոնք այս պահին այցելել են Եռաբլուր եւ դրանից հետո իրենք են որոշել, որ երեկոյան, երբ պետական միջոցառումը կավարտվի, մի շարք երգիչներ, հայտնի երգիչներ գալու են եւ ինքնաբուխ հեղափոխական երգերի համերգ է լինելու», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

ՀՅԴ անդամ, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հացադուլավորների առողջական վիճակը բավարար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG