Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հիլարի Քլինթոնի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Հայաստանի նախագահի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկրորդ հեռախոսազրույցն է:

Օգոստոսի 20-ին կայացած հեռախոսազրույցում, ինչպես հաղորդել էին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը եւ Հիլարի Քլինթոնը քննարկել էին «հայ - ամերիկյան երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին` մասնավորապես հայ - թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG