Իսպանիայի Վալենսիա քաղաքում սեպտեմբերի 21-ին կմեկնարկի մրցավեճը շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի եւ 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի միջեւ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսաստանցի գրոսմայստերները Վալենսիայի օպերային թատրոնի շենքում կխաղան 12 պարտիա, որոնցից 4-ը` արագ շախմատ, 8-ը` բլից:
58-ամյա Կարպովի եւ 46-ամյա Կասպարովի համար այս մրցավեճը պատմական է. 25 տարի առաջ` 1984 թվականի սեպտեմբերին, երկու շախմատիստների միջեւ կայացավ առաջին մենամարտը աշխարհի շախմատային թագի համար, որը տեւեց չորս ամիս եւ որում այդպես էլ հաղթող չհռչակվեց:
Մինչեւ 1990 թվականը երկու գրոսմայստերների միջեւ եւս չորս մրցավեճ է կայացել, որոնցից երեքում հաղթել է Կասպարովը, մեկը ավարտվել է ոչ-ոքի:
Կասպարով - Կարպով վերջին մրցավեճը կայացել է 1990 թվականին Նյու Յորքում:
Վալենսիայի մրցավեճը առաջինն է նախատեսված 5 հանդիպումներից: Շախմատիստները պատրաստվում են կես տարվա ընթացքում հանդիպել այն երկրներում, որտեղ 1980-ականներին պայքարել են աշխարհի չեմպիոնի կոչման համար. բացի Իսպանիայից, նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: