«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը դիմում է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին` հանդես գալ միասնական հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները պետք է ենթարկվեն արմատական փոփոխությունների:
Այդ փոփոխությունները, համաձայն հինգշաբթի երեկոյան «Ժառանգության» քարտուղար Լարիսա Ալավերդյանի տարածած հայտարարություն-առաջարկի, «կբացառեն Հայաստանի համար պարտադրանք հանդիսացող դրույթներ, մասնավորապես` որոնք վերաբերում են` գոյություն ունեցող, այսպես կոչված, ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչմանը, քանի որ այդպիսի ճանաչմամբ Հայաստանին պարտադրվում է ճանաչել նախկինում կնքված հակաօրինական եւ հակահայկական պայմանագրերը; պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրության նպատակով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը, քանի որ սրանով կվիճարկվի աշխարհի գրեթե երկու տասնյակ պետությունների կողմից որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչված Հայոց ցեղասպանությունը»:
«Ժառանգություն»-ը առաջարկում է նույն հայտարարության մեջ ընդգրկել նաեւ պնդումը, որ «հայ - թուրքական հարաբերությունների զարգացումը չի կարող ուղղակի կամ քողարկված առնչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանն ու նրա ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների օրինականությանը, ինպես նաեւ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ հռչակված սահմաններին եւ տարածքային ամբողջականությանը»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով խմբակցության առաջարկը` Լարիսա Ալավերդյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ «տարբեր ուժերի ներկայացուցիչներ եւ փորձագետներ ուղղակի շեշտել են, որ քողարկված ձեւով այդտեղ [արձանագրություններում] անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այնտեղ կան այնպիսի կետեր, որոնք կմեկնաբանվեն հետագայում ի վնաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության»:
«Եվ, միաժամանակ, բանավոր, բանավեճերում, ամեն անգամ թե' Հանրապետականը, թե' այլ պրոիշխանական կամ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները ասում են, որ «դա չի վերաբերում [Ղարաբաղին], Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, եւ նա ունի իր սահմանները եւ իր իշխանությունները», - նշեց պատգամավորը:
«Ես կարծում եմ, որ այդ տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու համար մենք դրա մասին հայտարարենք, եւ խաղաղվի ժողովուրդն էլ, պառլամենտն էլ», - ամփոփեց Լարիսա Ալավերդյանը:
«Ժառանգություն»-ը իր առաջարկին արձագանքներ ակնկալում է ստանալ մինչեւ սեպտեմբերի 21-ը: