Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաեւ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը լրագրողներին հայտնել է, որ Վեհաժողովում տարբեր երկրներ ներկայացնող 72 պատգամավորների նախաձեռնությամբ օրակարգ մտած հարցը քննարկվելու է սեպտեմբերի 30-ին, իսկ նախորդ օրը ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանում քննարկվելու է «Վրաց - ռուսական պատերազմից մեկ տարի անց» վերնագրով զեկույցը:

Կոսաչովը լրագրողներին հայտնել է, որ այդ քննարկումներին Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցելու, «որեւէ մեկը դահլիճ չի մտնելու»: Նրա խոսքով` ռուս պատվիրակները կլքեն դահլիճը, եթե ԵԽԽՎ-ն քվեարկի ձայնի իրավունքից իրենց զրկելու օգտին:

Պետդումայի հանձնաժողովի նախագահը չի բացառել, որ Ռուսաստանի ընդդիմախոսները կարող են մոբիլիզացնել երկրի բոլոր հակառակորդներին, եւ քվեարկությունը այդ դեպքում կլինի ոչ հօգուտ Ռուսաստանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG