Մատչելիության հղումներ

Հաջորդ տարի Սինգապուրում կնշվի հայ համայնքի` երկրում հաստատվելու 175-ամյակը


2010-ի հոկտեմբերի 4-ից Սինգապուրում նշվելու է հայկական համայնքի` երկրում հաստատվելու 175-ամյակը: Այսօր Սինգապուրի «Ժառանգություն» հանձնախումբը հայտարարել է, թե աննախադեպ այս միջոցառումների շարքը ամբողջ հայության համար յուրօրինակ հավաքատեղի կլինի: Մեկշաբաթյա միջոցառումներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են ամրապնդելու հարաբերությունները Սինգապուրի հետ՝ թե’ Հայաստանում եւ թե’ հայկական սփյուռքում ընդհանրապես:

Հանձնախմբի նախագահ Փոլ Ղազարյանի խոսքով, այս տոնակատարությունը հիանալի հնարավորություն է բոլոր հայերի եւ նրանց բարեկամների համար` ծանոթանալու Սինգապուրի աննախադեպ հաջողություններին:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` այս տարվա սեպտեմբերի 17-19-ը Հայաստան է ժամանելու Սինգապուրի առաջին վարչապետ, 31 տարի երկրի գործադիր իշխանության ղեկավար Լի Կուան Յուն, ով հայտնի է որպես տնտեսական բարեփոխումների սինգապուրյան մոդելի հիմնադիր: Նա Հայաստանում հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարության հետ:

«Այս այցը պատմական նշանակություն կունենա Հայաստան - Սինգապուր հարաբերությունները ամրապնդելու առումով», - գրում է «Ռոյթերզ»-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG