«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ունեցած դերակատարությունը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ հարցի դրական հանգուցալուծման հույս ունենք: Բայց նաեւ մտահոգված ենք` նախկինում Թուրքիայի կողմից միջազգային պարտավորությունները չկատարելու հարցով: Ուստի, հորդորում ենք Ձեզ եւ Ձեր վարչակազմին` աջակցելու, որպեսզի Թուրքիայի կառավարությունը պահպանի ստանձնած պարտավորությունները եւ վերացնի Հայաստանի դեմ 15 տարի կիրառած շրջափակումը, Հայաստանի Հանրապետության հետ մշտական դիվանագիտական հարաբերություններ հաստատի», - ասված է նամակում:
Նամակի հեղինակները այնուհետեւ հավելում են. - «Մեր կարծիքով, անընդունելի են Թուրքիայի կողմից շարունակ հնչող հայտարարությունները, թե, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունները ընթանում են հայ - թուրքական մերձեցման գործընթացին զուգահեռ: Այդ հայտարարությունները խանգարում են առանց այն էլ նուրբ գործընթացին: Փաստորեն, երկու առանձին գործընթացներ իրար կապելը ստեղծում է վտանգավոր նախադեպ եւ կարող է ձախողել այս երկուսի հաջողությունն էլ»:
«Իրական հաշտեցում հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան հաշտվի իր անցյալի հետ: Այդ առումով, մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Ձեր հետեւողական հայտարարությունները», - գրում են ամերիկահայերը` միաժամանակ կոչ անելով Օբամային «հստակորեն» ճանաչել մարդկության դեմ գործված այդ հանցանքը` Հայոց ցեղասպանության փաստը: