Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորայր Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը հավելեց, որ հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում համապատասխանաբար նվազել են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվածների թիվը՝ 46-ով, եւ վիրավորվածների թիվը՝ 279-ով:
Հարցին, թե արդյոք նման դրական միտումը կարելի է կապել ամրագոտիների կիրառման հետ, Սարգսյանը պատասխանեց. - «Ոչ: Սա միայն ամրագոտիների հետեւանք չէ: Հիմնականում սա վարորդների կողմից սահմանված արագությունը չգերազանցելու հետեւանք է»:
Նորայր Սարգսյանի փոխանցմամբ, սեպտեմբերի առաջին 10 օրերի ընթացքում արձանագրվել է երթեւեկության կանոնների մոտ 20 հազար 500 խախտում ՝ երկու անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
«Դրանից 1646-ը անվտանգության ամրագոտիներով չամրակապված վարելու խախտումներ են», - մանրամասնեց նա՝ վստահեցնելով. - «Մենք հետադարձ քայլ չենք անելու»:
Իսկ արձանագրված խախտումների թվի ավելացումը Սարգսյանը պայմանավորում է նրանով, որ ոստիկանները «ավելի քիչ կաշառք են վերցնում»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե քանի ոստիկան է պատասխանատվության ենթարկվել կաշառք վերցնելու եւ խախտումը չարձանագրելու համար, նա պատասխանեց. - «Հայտնաբերել ենք, պատժվել են... Ճիշտն ասած, ճիշտ կլինի, որ ես չհրապարակեմ այդ թիվը: Չեմ ասում՝ ծառայողական գաղտնիք է, ուղղակի զուտ հրապարակման ենթակա բան չի: Բայց շատ կան հաստատ: 20 հազար 457 խախտում հայտնաբերելը 10 օրվա ընթացքում խոսում է այն մասին, որ ձեր կողմից շեշտադրված կաշառք տալու, վերցնելու-չգրելու հավանականությունը կամաց-կամաց ձգտում է զրոյի»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում, մինչդեռ, Երեւանի անցորդներից ոմանք ասացին, թե ճանապարհային երթեւեկության կանոնները չեն գործում հատկապես ամենակոպիտ խախտումներ անողների համար:
«Քշում են ոնց ուզում են, ու քշում են նույն օրգանի աշխատողները ու մեծահարուստները, ովքեր շատ փող ունեն», - ասաց միջին տարիքի մի տղամարդ: