Մատչելիության հղումներ

Անդրանիկ Թեւանյան. «Մենք ունենք մեր ներքին հիվանդությունները, որոնք կապված չեն միջազգային տնտեսական գործընթացների հետ»


2008-ի սեպտեմբերի 15-ին ամերիկյան ներդրումային խոշորագույն բանկերից մեկը` «Լեման Բրազերզը» հայտարարեց, որ սնանկացել է։ Բանկի սնանկացումից քիչ անց սկսվեց Երկրորդ աշխարհամարտից հետո ամենածանր ռեցեսիան, որից Հայաստանն էլ չէր կարող խուսափել։

Այնուամենայնիվ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի համոզմամբ, Հայաստանի պարագայում դեր են կատարել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական բացասական երեւույթները։

«Հայաստանյան տնտեսական իրավիճակի այն պատկերը, որն ունենք` առաջին 7 ամսվա տվյալներով ՀՆԱ-ի 18.5 տոոկոսի անկումը, դա հետեւանք է ոչ միայն եւ ոչ այնքան միջազգային ֆինանսատնտեսական գործընթացների, որքան Հայաստանի իշխանությունների վարած ներքին քաղաքականության»։

Տնտեսագետի կարծիքով, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Եվրոպայում նկատվող մակրոտնտեսական զարգացումները հույս են տալիս ենթադրելու, որ 2010-ի կեսերից սկսած դեպրեսիայի փուլն արդեն կավարտվի եւ որոշակի աշխուժացման շրջան կսկսվի ինչպես բանկային համակարգում, այնպես էլ անշարժ գույքի շումայում, որից եւ սկսվել էր ճգնաժամը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, Անդրանիկ Թեւանյանի համոզմամբ, «մենք ունենք մեր ներքին հիվանդությունները, որոնք կապված չեն միջազգային գործընթացների հետ. ազատ շուկայական հարաբերությունների գրեթե բացակայություն, տնտեսվարող սուբյեկտների մենաշնորհային քաղաքականություն, իշխանության եւ բիզնեսի սերտաճում, հարկային ճնշումներ». - «Դրանք առկա են, եւ այս պարագայում անկախ այն բանից, թե ճգնաժամը երբ եւ ինչպես կհաղթահարվի, ես ենթադրում եմ, որ մեզանում այն դեռ կպահպանվի։ Թե ե՞րբ կհաղթահարվի` դա արդեն քաղաքական խնդիր է։ Տնտեսական քաղաքականության համար պահանջվող համապատասխան փսփոխություններ, մոտեցումներ են անհրաժեշտ, դժվար է ասել, թե երբ դա տեղի մունենա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG