«Այս երկրները ինքնավար պետություններ են եւ իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնել սեփական ճակատագրի վերաբերյալ», - հայտարարել է Եվրամիությունում ներկայումս նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կարել Բիլդը։
Այսօր խնդրի շուրջ Բրյուսելում տեղի ունեցած քննարկումների ավարտին Եվրամիության արտգործնախարարները Եվրահանձնաժողովին առաջարկել են նախապատրաստական քայլեր ձեռնարկել՝ երեք երկրների հետ ընկերակցային համաձայնագրեր կնքելու համար։ Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահտո Լոբյակասը Բրյուսելից, ամենայն հավանականությամբ նոյեմբերին Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Եվրահանձնաժողովին մանդատ կտա` հարավկովկասյան երեք երկրների հետ ընկերակցային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։
Համագործակցության այս ձեւաչափով Եվրամիությունը կովկասյան 3 պետություններին ազատ մուտքի հնարավորություն է տալիս եվրոպական շուկաներ, ինչպես նաեւ ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն է տրամադրում` փոխարենը պահանջելով բարեփոխումներ իրականացնել քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։
«Մենք պատրաստ ենք սկսել նախապատրաստական աշխատանքները` այսօր ընդունված որոշման հիման վրա», - հայտարարել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռեյնը` ընդգծելով, որ դրանք պետք է ավարտվեն նոյեմբերին, որպեսզի «գործընթացն առաջ շարժվի»։
Օլի Ռեյնը եւս շրջանցել է Ռուսաստանի հնարավոր կոշտ արձագանքին վերաբերող հարցերը` ասելով. - «Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ինքնավար պետություններ են։ Եվրամիությունն ուզում է համագործակցել այդ երկրների հետ, քանի որ դա է նրանց ցանկությունը»։
Կառույցի 27 երկրների արտգործնախարարների միջեւ այսօր կայացած քննարկման ընթացքում եվրոպացի դիվանագետները նաեւ ընդգծել են, որ նախատեսվող բանակցությունները հարավկովկասյան երկրներից յուրաքանչյուրի հետ ընթանալու են առանձին տեմպով եւ կարող են տարբեր արդյունքներ ունենալ։
«Թեեւ մենք ուզում ենք սերտացնել հարաբերությունները Հարավային Կովկասի երեք երկրների հետ, այդուամենայնիվ, բանակցային գործընթացի արագությունն ու շրջանակը կորոշվի նրանցից յուրաքանչյուրի արձանագրած առաջընթացի հիման վրա», - հայտարարել է Օլի Ռեյնը։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրադրությանը՝ Շվեդիայի արտգործնախարարն ասել է. - «Թե՛ Հայաստանը , թե՛ Ադրբեջանը, թե՛ Վրաստանը աշխատում են Եվրամիության չափանիշներին համապատասխանող օրենքի իշխանություն, ժողովրդավարություն եւ լավ կառավարում հաստատելու ուղղությամբ։ Այդուամենայնիվ, չեմ կարող ասել, որ այդ երկրներից որեւէ մեկը արդեն արձանագրել է մեր ակնկալած արդյունքները», - ընդգծել է Եվրամիությունում ներակայումս նախագահող Կարել Բիլդտը։