Մատչելիության հղումներ

Միշել Լեգրան. «Իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին, ով երեքշաբթի օրը բացառիկ մենահամերգ կունենա Երեւանում:

«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ` մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկին, ով մեծ ավանդ ունի 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային երաժշտության մեջ: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է նաեւ մեր ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին: Մեր ժողովուրդը սիրում եւ հպարտանում է Ձեզանով», - ասել է, մասնավորապես, նախագահը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` կոմպոզիտորը Սերժ Սարգսյանին պատմել է Հայաստան կատարած այցելությունից իր տպավորությունների մասին: «Ամեն անգամ, երբ առիթ է լինում այցելելու Հայաստան, կարծեք, վերադառնում եմ իմ ազգային ակունքներին: Ինձ համար հոգեհարազատ է եւ իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը», - նշել է Միշել Լեգրանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ համահայկական նշանակության խնդիրների մասին:

Նախագահը Միշել Լեգրանին է հանձնել Հայաստանի Պատվո շքանշան, որով հայազգի երաժշտին պարգեւատրելու մասին հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել էր երեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG