Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան եւ Իրանի նախագահի` միջուկային խնդիրներով հատուկ բանագնաց Սայեդ Ջալիլին կհանդիպեն հոկտեմբերի 1-ին: Այդ մասին տեղեկացրել է Սոլանայի գրասենյակը:
«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` Սոլանան հավանական է համարել, որ աշխարհի առաջատար պետությունների միջեւ բանակցությունները կայանան Թուրքիայում:
Ավելի վաղ Եվրամիության պաշտոնյան Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները քննարկել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների եւ Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետների հետ:
Պաշտոնական Վաշինգտոնն էլ Իրանի իշխանություններին կոչ է արել «չխուսափել միջուկային թեմայի շուրջ բանակցություններից»: Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը նշել է, որ «եթե Իրանը չցանկանա քննարկել իր միջուկային ծրագիրը, ապա դրանով կուժեղացնի միջազգային հանրության դիրքերը»: