Մատչելիության հղումներ

Արշակյանների ներկայացուցիչը հերքում է, թե քույրերը հրավեր են ստացել Թուրքիայից


Ինգա եւ Անուշ Արշակյանները:
Ինգա եւ Անուշ Արշակյանները:

Այս ամսվա սկզբին հայաստանյան հեռուստատեսություններն ու մամուլը հեղեղվեցին «Ֆուտբոլային դիվանագիտությունը ներխուժում է շոու բիզնես» եւ նման վերնագրեր ունեցող լուրերով: Խոսքը երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների Թուրքիա կատարելիք այցի մասին էր։

Ըստ տարածված լուրերի, «Եվրատեսիլ»-ում Թուրքիան ներկայացած Հադիսեի գրասենյակի ներկայացուցիչը հայտնել էր, թե իրենք քննարկում են ունեցել Թուրքիայի իշխանությունների, ինչպես նաեւ երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որից հետո իրենց պարտքն են համարել հանդես գալ նման առաջարկով։

Տարածված ինֆորմացիայի շուրջ «Շարմ հոլդինգ» պրոդյուսերական ընկերության PR մենեջեր, Ինգա եւ Անուշ Արշակյանների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Ինգան եւ Անուշը ո'չ հրավեր են ստացել Հադիսեից, ո'չ էլ ունեցել նրա հետ որեւէ հեռախոսազրույց են ունեցել մրցույթի ավարտից հետո։

«Քանի որ այդ սուտ զրույցի երկու կողմերից մեկը մենք ենք, ապա մենք նույնիսկ կասկածի տակ ենք առնում այն, որ Հադիսեն ինքը խոսել է քույրերին հրավիրելու մասին», - ասաց Աննա Ավանեսյանը։
XS
SM
MD
LG