ՀՅԴ-ի բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մոտ օրերս Դաշնակցությունը կներկայացնի փաստաթղթի հետ կապված իր առաջարկները։
«Ոչ միայն կհրապարակենք լրատվամիջոցներում, այլ մեծ տպաքանակով նաեւ կփորձենք տարածել հանրության շրջանում», - խոստացավ Վարդանյանը։
Դաշնակցությունը երբեք դեմ չի եղել եւ դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը առանց՝ նախապայմանների, իսկ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, Աղվան Վարդանյանի կարծիքով, գոնե ենթադրում են նախապայմաններ, հատկապես ցեղասպանության հարցում։
«Բացառված է։ Ներկա ձեւակերպումներով, ներկա տեքստով բացառված է, որ մեր խմբակցությունը կողմ քվեարկի», - ասաց Վարդանյանը։