Մատչելիության հղումներ

Ղարաբաղից հերքում են գրոհի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ անցել են գրոհի, որի արդյունքում ղարաբաղյան ստորաբաժանումները տվել են 5 զոհ եւ 3 վիրավոր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը այդ լուրը որակել է «Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի կողմից մոգոնած հերթական ապատեղեկատվություն»:

Համաձայն Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության, «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն տիրապետում են ինչպես Աղդամի, այնպես էլ շփման գծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակին եւ ադրբեջանական ուժերին ստիպում պահպանել շուրջ 15 տարի առաջ հակամարտ կողմերի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը»:

«Ինչ վերաբերում է այսպես կոչված գրոհի ընթացքում ղարաբաղյան կողմի տված 5 զոհի եւ վիրավորի փաստին, ապա դա ոչ այլ ինչ է, քան Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի «վառ» երեւակայության հերթական արգասիք», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG