Մատչելիության հղումներ

Աբդուլա Աբդուլա. «Այս ընտրությունները գողացվեցին ժողովրդից»


Օգոստոսի 20-ին Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Համիդ Քարզայի հիմնական հակառակորդը` Աբդուլա Աբդուլան, մեղադրել է Քարզային «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ճնշում գործադրելու մեջ»:

Աբդուլան BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «այս ընտրությունները գողացվեցին աֆղան ժողովրդից, իսկ ընտրական անկախ հանձնաժողովը եղավ ինչպիսին ասես, բայց ոչ` անկախ»:

Երեկվա դրությամբ,Աֆղանստանում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքների վերջին թարմացումների համաձայն,Համիդ Քարզայը կարողացել է հաղթահարել նախագահ դառնալու համար անհրաժեշտ 50 տոկոս ձայների սահմանագիծը, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս խուսափել ընտրությունների երկրորդ փուլից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG