Մատչելիության հղումներ

Մակեդոնիայում նավաբեկության հետեւանքով 12 մարդ է զոհվել


Մակեդոնիայի Օհրիդ լճում այսօր խորտակվել է հիմնականում բուլղարացի զբոսաշրջիկների տեղափոխող մի նավ, ինչի հետեւանքով, ոստիկանության տվյալներով, զոհվել է առնվազն 12 մարդ:

Զբոսաշրջիկները Օհրիդ քաղաքից ուղեւորվում էին դեպի Սվետի Նաում միջնադարյան վանական համալիր, երբ նավը ափից մոտ 200 մետր հեռանալուց հետո խորտակվել է, հաղորդում է մակեդոնական MIA գործակալությունը:

Ոստիկանության խոսնակի փոխանցմամբ` փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 53 մարդու:

Պատահարի պատճառները առայժմ պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG