Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին



Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ տնտեսական հիմնական գործընկերը, ուստի երկկողմ հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, իսկ տարվող աշխատանքների ծավալը` ընդգրկուն: Նա այդ իսկ պատճառով առանձնահատուկ նշանակություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեսպանի առաքելությանը Հայաստանում եւ հավաստիացրել է, որ նորանշանակ դեսպանը իր պաշտոնավարման ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:

Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, որ դեսպանի պաշտոնում իր լավագույն ջանքերը կներդնի հայ - ռուսական ռազմավարական փոխգործակցության համակողմանի զարգացման համար, եւ նշել, որ անձամբ մեծ համակրանք ունի հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի հանդեպ:

Դիվանագետը վստահեցրել է, որ իր ամբողջ փորձն ու գիտելիքները կներդնի ոչ միայն շարունակելու, այլեւ նոր ուղղություններով համալրելու հայ - ռուսական ավանդական համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG