Ֆրանսիայի դրոշը պաշտպանող ծագումով ռուս շախմատիստ, գրոսմայստեր Վլադիսլավ Տկաչեւը Կալկաթայում տեղի ունեցող միջազգային մրցաշարում երեկ հերթական խաղին ներկայացել է այնչափ գինովցած վիճակում, որ ի զորու չի եղել շարունակել պարտիան։
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Տկաչեւի մրցակիցը հնդիկ շախմատիստ Պրավին Կումարն էր։ Հարբած Տկաչեւը նախ երկար ժամանակ ջանքեր է գործադրել աթոռից վայր չընկնելու համար, իսկ 11-րդ քայլից հետո գլուխը դրել է հենց խաղատախտակին ու քնել։
Մրցավարները տեխնիկական պարտություն են գրանցել Տկաչեւին, քանի որ, կանոնակարգի համաձայն, նա չի ավարտել պարտիան հատկացված 1 ժամ 30 րոպեում։ Բացի այդ, մրցաշարի կազմակերպիչները պաշտոնապես նկատողություն են արել գրոսմայստերին, սակայն չեն հեռացրել մրցաշարից։