Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը այցելում է Ռուսաստան


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը այսօր սկսում է մեկշաբաթյա այցելությունը Ռուսաստան, ներառյալ Չեչնիա եւ Ինգուշեթիա, տեղեկացնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքէջը:

Այցելության ընթացքում հանձնակատարը հանդիպումներ է ունենալու դաշնային ու տեղական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ հասարակության ներկայացուցիչների հետ:

Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են նշված հանրապետություններում մարդու իրավունքների իրավիճակի վրա` վերջին իրադարձությունների լույսի ներքո: Նախատեսվում է, որ հանձնակատարը բարձրացնելու է վերջերս սպանված իրապաշտպանների գործերի հետաքննության հետ կապված հարցերը:

Թոմաս Համմարբերգը նաեւ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք «կլոր սեղանին»: Այս քննարկմանը, որի կազմակերպիչը Եվրոպայի խորհուրդն է, մասնակցելու են Ռուսաստանի դաշնային ու մարզերի մարդու իրավունքների պաշտպանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG