Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը ողջունում է հայ - թուրքական համաձայնությունը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը ողջունել է շաբաթասկզբին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը իրենց հարաբերությունները կարգավորելու մասին հիանալի նորություն է», - հայտարարել է Լուիս Մարիա դե Պուչը` հավելելով, որ ԵԽԽՎ-ն տեւական ժամանակ նման հույս էր տածում եւ աշխատում էր այդ ուղղությամբ:

«Երկու կառավարությունները ընդունեցին, որ անցյալի հետ կապված ինչպիսի դժվարություններ էլ լինեն, իրենք պետք է առաջ նայեն` հանուն իրենց ժողովուրդների», - ասված է ԵԽԽՎ-ի նախագահի հայտարարությունում, որը տեղադրված է Վեհաժողովի կայքէջում: - «Վեհաժողովը` ֆորում, որտեղ հայ եւ թուրք խորհրդարանականները աշխատում են միասին որպես գործընկերներ, պատրաստակամ է ցուցաբերել ցանկացած օժանդակություն` այդ գործընթացը առաջ մղելու համար»:

«Ես ակնկալում եմ այդ երկու արձանագրությունների վավերացում զույգ խորհրդարանների կողմից, ինչով նոր եւ ավելի լուսավոր էջ կբացվի Եվրախորհրդի անդամ այս երկու պետությունների միջեւ հարաբերություններում», - հայտարարել է Լուիս Մարիա դե Պուչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG