Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը ներկայացավ իրավապահներին


Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը չորեքշաբթի օրը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ նրա նկատմամբ դեռ հետախուզման մեջ գտնվելիս խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Ավելի ուշ Խաչատուր Սուքիասյանը Հատուկ քննչական ծառայությունից տեղափոխվել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG