Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը նշում է Անկախության տոնը


Լեռնային Ղարաբաղը սեպտեմբերի 2-ին նշում է իր անկախության հռչակման 18-րդ տարեդարձը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը։ Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ որ ամենակարեւորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով», - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: - «Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության եւ ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ եւ արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը»։

«Հայաստանի Հանրապետությունը եւ համայն հայությունը բոլոր այս տարիներին եղել եւ միշտ մնալու են Արցախի հուսալի թիկունքը», - ընդգծում է Հայաստանի նախագահը` հավաստիացնելով, որ «Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման որեւէ լուծում լինելու է առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ եւ ազատ կամարտահայտմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG