Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Սենատոր Քենեդիի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիների սրտերում»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական ուղերձ է հղել սենատոր Էդուարդ Քենեդիի մահվան կապակցությամբ:

«Հռչակավոր քաղաքական գործիչների տոհմի ներկայացուցիչը հայ ժողովրդի բարեկամն էր եւ տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի եւ Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում: Անժխտելի են Էդուարդ Քենեդիի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից եւ ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ», - ասված է, մասնավորապես, ուղերձում:

«Սենատոր Քենեդիի՝ բարեկամի, ազատության ու արդարության անխոնջ մարտիկի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիներին սրտերում», - գրել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում` հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Քենեդիների ընտանիքին, Միացյալ Նահանգների կառավարությանը եւ ժողովրդին:

Էդուարդ Քենեդիի մահվան կապակցությամբ այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը բացվել է սգո մատյան: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` «առաջիններից մեկն իր ցավակցական ուղերձն է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG