Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, նշված ծրագիրը (ՀԿՃԲԾ-ԼՖ) «կաջակցի Հայաստանի կառավարության` գյուղական բնակչության համար երկրի հիմնական ճանապարհային ցանցի հասանելիության արմատական բարելավմանն ու միջնաժամկետ հատվածում աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ընթացիկ ջանքերին, այն Հայաստանին կօգնի նաեւ երկրի տնտեսության եւ իր բնակչության բարօրության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու հարցում»:
«Լրացուցիչ ֆինանսավորման միջոցով է'լ ավելի կընդլայնվեն իրականացման ընթացքում գտնվող սկզբնական ծրագրի աշխատանքները: Տարիների ընթացքում կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ոչ բավարար ներդրումները հանգեցրել են ընդհանուր վատ վիճակի եւ դժվար անցանելիության, իսկ որոշ դեպքերում` այդ ճանապարհների բացարձակ անանցանելիության: Գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող կենսական նշանակության ճանապարհների վատ եւ անբավարար վիճակը շարունակում է խոչընդոտել գյուղական բնակչության տնտեսական եւ սոցիալական զարգացումը եւ հանգեցնում տնտեսական զգալի օգուտների չիրացման եւ հնարավորությունների կորստի: Ընդ որում, բերքը ժամանակին շուկա չհասցնելու հետեւանքով առաջացած վնասը հասել է 40 կամ ավելի տոկոսի, իսկ որոշ համայնքներում` ընդհուպ մինչեւ 80 տոկոսի», - ասված է հաղորդագրությունում:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի խոսքերով` «կենսական նշանակության լրացուցիչ ճանապարհների վերականգնումը նաեւ ժամանակավոր աշխատատեղեր կստեղծի գյուղական վայրերում, որոնք ավելի ծանր հարված են կրել ճգնաժամի հետեւանքով, եւ կբարելավի հիմնական սոցիալական ծառայությունների մատչելիությունը»:
Համաշխարհային բանկի ծրագիրը նախագծող թիմի ղեկավար Սաթոշի Իշիհարան, իր հերթին, նշել է, որ «աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ծրագրի ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը զբաղվածության վրա շուրջ 10 հազար մարդ ամիս է գնահատվում»:
Ըստ Իշիհարայի, շինարարական աշխատանքների իրականացումը կսկսվի արդեն սեպտեմբերի վերջին եւ կավարտվի մինչեւ հաջորդ շինարարական սեզոնի վերջը:
ՀԿՃԾ-ԼՖ-ն երկու հիմնական բաղադրիչ ունի: Այն կօժանդակի շուրջ 140 կիլոմետր կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը, որոնք գտնվում են 7 մարզերում: Տեխնիկական աջակցության բաղադրիչի միջոցով կկատարելագործվեն այլընտրանքային ճանապարհածածկման նախագծերի, ճանապարհների անվտանգության վերահսկողության ձեռնարկի, ինչպես նաեւ «անվտանգ գյուղ» փորձնական ծրագրի մշակման կարողությունները` մյուս ոլորտներում անվտանգության չափանիշների հետագա ընդլայնման համար:
Սույն ծրագիրը Համաշխարհային բանկի խմբի` հունիսի սկզբին հաստատված 2009-2012 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության (ԵԳՌ) մաս է կազմում: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ճկուն վարկը ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:
1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) անդամակցելուց հետո Հայաստանի նկատմամբ հանձնառությունները կազմում են մոտավորապես 1 միլիարդ 313,6 միլիոն դոլար:
Այս տարվա հուլիսի սկզբին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար 60 միլիոն դոլար գումարով առաջին Զարգացման քաղաքականության գործառնությունը, իսկ նույն ամսվա վերջին` Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը` 30 միլիոն դոլար արժողությամբ: