Սենատոր Էդուարդ Քենեդիի մահվան կապակցությամբ, երկուշաբթի օրը ժամը 10-17-ը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը սգո մատյան կբացվի, որտեղ կարող են գրառումներ կատարել բոլոր ցանկացողները: Այդ մասին տեղեկացնում են դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Էդուարդ Քենեդին մահացել է օգոստոսի 25-ին` 77 տարեկան հասակում:
Էդուարդ Քենեդին Դեմոկրատական կուսակցության առանցքային դեմքերից էր եւ Սենատի ամենաազդեցիկ անդամներից: Նա սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման` Կոնգրեսում շրջանառվող օրինագծերը եւ միացել հայանպաստ այլ նախաձեռնությունների:
Էդուարդ Քենեդին Սենատում առաջին անգամ ընտրվել էր 1962 թվականին, երբ իր եղբայրը` Ջոն Ֆիթցջերալդ Քենեդին ԱՄՆ-ի նախագահն էր: