Հինգշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի ֆինանսերի նախարարության ներկայացրած հայցը: Ֆինանսների նախարարի տեղակալ Իրակլի Գվանջիլիան հայտարարել է, որ աճուրդի անցկացման օրը կնշանակվի այն ժամանակ, երբ լրանան որոշումը բողոքարկելու համար նախատեսված բոլոր ժամկետները:
10 օր առաջ դատարանը պարտավորեցրել էր Բուրջանաձեին վճարել մոտ 760 հազար դոլար հարկ Թբիլիսիի մերձակայքում գտնվող ամառանոցի համար:
Այդ ամառանոցը 2008 թվականին, երբ Բուրջանաձեն խորհրդարանի խոսնակի պաշտոնից հեռանում էր, նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է նվիրել նրան: Սահակաշվիլին անձամբ ստորագրել է պետական ամառանոցը 1 լարի սիմվոլիկ գումարով Բուրջանաձեին վաճառելու կամ նվիրելու կարգադրությունը:
Այժմ դատարանը որոշել է, որ ամառանոցի արժեքը շուրջ 8 միլիոն դոլար է կազմում, եւ հարկային մարմինների պահանջը` վճարել համապատասխան հարկը, իրավաչափ է համարել:
Բուրջանաձեն, սակայն, հայտարարել է, որ մինչ իր` ընդդիմադիր թեւ անցնելը ամառանոցը շատ ավելի էժան էր գնահատվում` շուրջ մեկեւկես միլիոն դոլար, որ ամառանոցի հաստատված արժեքը խիստ ուռճացված է, եւ ինքը չի պատրաստվում վճարել արհեստականորեն բարձրացված հարկերը:
Երբ դատարանը պարտավորեցրեց Բուրջանաձեին վճարել պարտքը, կալանք դրվեց նրա ամառանոցի վրա:
Մինչ այս տարվա օգոստոսի 9-ը միայն առաջին ատյանի որոշմամբ սեփականության նկատմամբ կալանք դնելու եւ այն իրացնելու գործընթաց սկսելը անհնար կլիներ: Օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, սակայն, դրա հնարավորությունը տալիս են:
«Օրենսդրական այդ փոփոխությունները արվել են հատուկ այս ամառանոցի հարցը լուծելու համար», - հայտարարել է Բուրջանաձեի մամուլի խոսնակն ու հավելել, որ դատական նիստը նշանակվել է հապշտապ` բոլոր նորմերի խախտմամբ, եւ Բուրջանաձեի սեփականությունը աճուրդի հանելու որոշումը կայացվել է առանց Բուրջանաձեի ներկայության:
«Որեւէ ծանուցում նա չի ստացել, Վրաստանի ընդդիմադիր առաջնորդը ընդհանրապես բացակայում է քաղաքից», - հայտնել է Բուրջանաձեի մամլո խոսնակը:
Դատարանից այս մեղադրանքները հերքում են` նշելով, որ Բուրջանաձեի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները տեղեկացվել են, իսկ նիստին մասնակցել է Բուրջանաձեի փաստաբանը: