Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սկսեց նոր գազատարով գազ առաքել Հարավային Օսիա


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայից բացել է նոր գազատարով ռուսաստանյան գազի մատակարարումը Հարավային Օսիային:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, խորհրդանշական արարողությունը հաջորդել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ բանակցություններին:

«Այժմ գազի սեփական պահանջմունքները բավարարելուց զատ Հարավային Օսիան կարող է դառնալ գազի տարանցման երկիր», - հայտարարել է Պուտինը:

Մոսկվայում Պուտինի եւ Կոկոյտիի բանակցությունների արդյունքներով նաեւ մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG