Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը այցելում է Մոնղոլիա


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր երկօրյա այցով ժամանել է Մոնղոլիա:

Ուլան Բատորում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Մոնղոլիայի նախագահների հանդիպումը:

Այցի շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել ուրանի հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ:

Մեդվեդեւը իր այցով նաեւ նշում է Խալխին Գոլում Ճապոնիայի դեմ ռուս-մոնղոլական զորքերի տարած հաղթանակի 70-ամյակը: Ռուսաստանի նախագահը կոչ է արել արժանապատվորեն նշել այդ հոբելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG