Լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով բանկերին չվերադարձված վարկերի թիվը տատանվում է 5-6 տոկոսի շրջանակներում (անցյալ տարվա 1 տոկոսի դիմաց), ինչը բավականին մեծ թիվ է երկրի բանկային համակարգի համար:
Պարզաբանելով, թե ինչու է այդ ցուցանիշը բարձր համարվում Հայաստանի բանկային համակարգի համար՝ Սողոմոնյանը ասաց, թե հիմնական պատճառն այն է, որ երկրի բանկային համակարգը փոքր է. - «Եթե մեկ բանկ, որ ունի 100 միլիարդ [դոլարի] կապիտալի հասնող թվեր, նրա մոտ մեկ միլիարդի կորուստը կարող է չնչին երեւալ, Հայաստանի բանկային համակարգում, ունենալով 30-40 միլիոն ընդհանուր կապիտալ, մեկ միլիոն դոլարը նրա համար շատ մեծ թիվ է, եւ կարող է այդ բանկը հետագայում պրոբլեմներ ունենալ»:
Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, Հայաստանի բանկային համակարգը բավականին ամուր է, եւ «առաջիկայում բանկերին որեւէ խնդիր չի սպասվում»:
Հայաստանի բանկերի միության նախագահի կարծիքով, անգամ եթե աշխարհը բախվի ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլին, ապա մեր բանկային համակարգը կարող է դիմանալ նաեւ այդ հարվածին:
«Բանկերը այնքան գերլիկվիդային են այսօր, որ միայն 17 միլիարդ դրամ ունեն Կենտրոնական բանկում դրված ավանդ՝ 2,5 տոկոսով: Այսինքն՝ այնքան ռեսուրսների են տիրապետում, որ մեզ ոչ մի վատ բան չի սպասվում», - հայտարարեց Էմիլ Սողոմոնյանը:
«Հայէկոնոմբանկ»-ի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանի գնահատմամբ, մինչդեռ, նման քանակությամբ չվերադարձված կամ ժամկետանց վարկերն աննախադեպ են Հայաստանի բանկային համակարգի պատմության համար։
«Իհարկե, մեզ համար դա ստրես էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սուքիասյանը՝ կարծիք հայտնելով, թե առաջիկայում չվերադարձված վարկերի ծավալը կարող է աճել, քանի որ Հայաստանի տնտեսությանը նոր փորձություն է սպասվում։ Նրա գնահատմամբ, մոտ ապագայում Հայաստանը ստանալու է տնտեսական ճգնաժամի երկրորդ հարվածը` գործազրկության աճը։
«Մինչ այժմ, օրինակ, մեր բանկի հաճախորդ գործարարներն աշխատում էին ավելի շատ դրական սպասումներով, թե մի քիչ էլ համբերենք եւ կրկին կգրանցվի արտադրության ու առեւտրի աճ, սակայն ժամանակն անցնում է եւ դա տեղի չի ունենում», - ասաց Դավիթ Սուքիասյանը։ - «Այսինքն՝ գալիս է մի պահ, երբ բաժակը լցվում է մեր հաճախորդների մոտ, արդեն նրանք սկսում են կատարել կրճատումներ: Այդ հարվածը ավելի խորը կլինի, եւ դա հիմնականում կազդի սպառողական վարկերի վրա… Մենք արդեն նկատում ենք, որ գնում են կրճատումներ: Դա սկսվել է, կարելի է ասել, հունվարից… Այս տեմպերով շարունակվելու դեպքում, կարծում եմ, որ մինչեւ հոկտեմբեր, նոյեմբեր մենք կունենանք գործազրկության աճ»:
Այդուհանդերձ, «Հայէկոնոմբանկ»-ի վարչության նախագահի խոսքերով, ներկայացված խնդիրները, այնուամենայնիվ, չեն կարող բացասական իմաստով էական ազդեցություն թողնել հայաստանյան բանկային համակարգի վրա, քանի որ դրամատներն ունեն անհրաժեշտ միջոցները` առաջացած դժվարությունները հաղթահարելու համար։
«Բանկերը մի փոքր կզսպվեն, քիչ շահույթ կստանան, եւ ընդամենն այդքանը», - նշեց Սուքիասյանը։