Մատչելիության հղումներ

Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ի վթարի զոհերի թիվը հասավ 66-ի


Երկուշաբթի օրը Ռուսաստանի խոշորագույն՝ Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանի վթարի արդյունքում զոհվածների թիվը հասել է 66-ի: Անհետ կորած եմ համարվում 11 մարդ:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ, այսօր ստորագրել է համապատասխան հանձնարարական զոհվածների եւ անհետ կորածներին ընտանիքներին մեկ միլիոնական ռուբլի վճարելու մասին: Բացի այդ, տուժածներից յուրաքանչյուրը կստանա 100 հազարական ռուբլի միանվագ օգնություն:

Ուրբաթ օրը վթարի վայրում անցկացրած խորհրդակցության ընթացքում Պուտինը հայտնել էր, որ զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքները «ՌուսԳիդրո»-ից կստանան 1 միլիոնական ռուբլի փոխհատուցում եւ նույնչափ կվճարի նաեւ դաշնային բյուջեից:

«ՌուսԳիդրո» ընկերության վարչության նախագահի պաշտոնակատար Վասիլի Զուբակինը շաբաթ օրը ասել է, որ վթարի հետեւանքով հարազատներին կորցրած մարդկանց ազգականները ավելի մեծ պահանջներ են ներկայացում ընկերությանը՝ համարելով, որ փոխհատուցման գումարը պետք է հասցվի 5 միլիոն ռուբլու: Զուբակինը հավելել է, որ այդ հարցը քննարկման կդնի տնօրենների խորհրդի նիստում եւ անձամբ ինքը կողմ կքվեարկի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG