«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցում հարցականներ են մնալու 10 հոգու մահվան հանգամանքների առնչությամբ։ Հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանը դրանում մեղադրում է նախաքննական մարմնին։
«Հանձնաժողովի գնահատականը մահվան հանգամանքների պարզման հարցում 99 տոկոսով կախված է նախաքննական մարմնի վարքագծից, եւ եթե այն չի դրսեւորել անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը, կամ կամքը՝ հանձնաժողովը չի կարող արձանագրել այլ բան, քան այն, որ մեզ չի հաջողվել պարզել», - ասաց Մինասյանը, հավելելով. - «Ես չեմ ուզում գնահատել նախաքննական մարմնի կարողունակությունը։ Ես, որպես հանձնաժողովի անդամ, գնահատում եմ իր աշխատանքը անբավարար»։