Մատչելիության հղումներ

Պուտինը եւ Տիմոշենկոն քննարկում են երկկողմ հարաբերությունները


Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետները՝ Վլադիմիր Պուտինը եւ Յուլիա Տիմոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են առաջիկա եկկողմանի հանդիպումների ժամանակացույցը, մինչդեռ, երկու երկրների միջեւ հարաբերությունները շարունակում են լարված մնալ։

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, իր հերթին, կոչ է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ զարկ տալ Կիեւի հետ երկխոսությանը եւ լիցքաթափել քաղաքական լարվածության մթնոլորտը։

Դմիտրի Մեդվեդեւը այս ամիս հանդես էր եկել բաց նամակով, որում Ուկրաինայի իշխանություններին «հակառուսական» էր որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG