Հայտարարություններով են հանդես եկել Աֆղանստանի արտաքին եւ ներքին գործերի նախարարությունները:
«Մենք դիմում ենք աֆղանական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին` ձեռնպահ մնալ բռնության յուրաքանչյուր դեպքի լուսաբանումից ընտրության ողջ ընթացքում` առավոտյան 6-ից մինչեւ երեկոյան ժամը 20։00-ը», - ասված է երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:
Այսպիսի հայտարարություն անելու համար իշխանություններին հիմք տվեցին անցած շաբաթ երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնք, չնայած ձեռնարկված անվտանգության միջոցներին, այնուամենայնիվ, հաջողվեցին: Նաեւ` թալիբների կողմից հնչող հայտարարությունները, թե խոչընդոտելու են ընտրությունների անցկացման ընթացքին։
Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում, մասնավորապես, լրագրողներին խորհուրդ է տրվում «չմեկնել ահաբեկչական գործողության վայրեր, քանի որ դա վերացնում է առաջնային իրեղեն ապացույցները»։
«Վաղվա քվեարկության ընթացքում ձեռնարկվելու են անվտանգության հնարավոր բոլոր միջոցառումները, որ մարդիկ իրենց տներից առանց վախի դուրս գան եւ գնան ընտրատեղամասեր», - ասել է աֆղանական ոստիկանության ներկայացուցիչ Ահմադ Զոբիրը։
Ոստիկանությունն արդեն մի քանի օր է աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ` պատրաստվելով վաղվա ընտրություններին, ինչը որոնողական օպերացիայի է առավել շատ նման: Նրանք, ըստ ոստիկանության ներկայացուցչի, կանգնեցնում են ավտոմեքենաները եւ փնտրում են ապօրինի զենք-զինամթերք. - «Մենք ցանկանում ենք խուսափել ահաբեկիչական գործողությունից»։
Այս օպերացիան կիրականացվի Քաբուլի հիմնական թաղամասերում։
Իշխանության արած վերջին հայտարարություն-կոչն արդեն հարուցել է լրագրողների եւ աֆղան իրավապաշտպանների մտահոգությունը։ Աֆղանստանի անկախ լրագրողների ասոցիացիայի ղեկավար Ռախիմուլլա Սամանդերը դատապարտել է իշխանությունների որոշումը։
«Իշխանությանն իր այս հայտարարությամբ զրկում է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքից», - ասել է նա:
Human Rights Watch-ը Աֆղանստանի իշխանությունների այս խնդրանքը որակել են իբրեւ «գրաքննության փորձ եւ մամուլի ազատության չափանիշների չհիմնավորված խախտում»։
Այսօր իրավիճակը Աֆղանստանում կրկին լարված է եղել. կրկին մի շարք պայթյուններ են հնչել, տեղի են ունեցել հարձակումներ, որոնց հետեւանքով 20 մարդ է մահացել։
Երկուշաբթի օրը, հիշեցնենք, ահաբեկիչները խոստացել են ձախողել վաղը նախատեսված նախագահական ընտրությունները։
Վաղը միջազգային խաղաղապահ ուժերի երկիր մուտք գործելուց հետո` 2001-ից սկսած, Աֆղանստանում կանցկացվեն երկրի պատմության ընթացքում երկրորդ նախագահական ընտրությունները։ Առաջատարներն այս ընտրապայքարում արդեն նկատելի են` գործող նախագահ Համիդ Քարզայը եւ արտաքին գործերի նախկին նախարար, 49-ամյա Աբդուլա Աբդուլան։
Վերջինը, լինելով մասնագիտությամբ բժիշկ, 2001-ին Աֆղանստանում ձեւավորված եւ Համիդ Քարզայի գլխավորած ժամանակավոր կառավարության կազմում գլխավորեց արտաքին գերատեսչությունը։ Չլինելով ընդդիմադիր Աֆղանստանի ազգային ճակատի ներկայացուցիչ՝ Աբդուլան ստացել է նաեւ ընդդիմադիրների աջակցությունը վաղվա ընտրություններում։ Չնայած ինքը` Աբդուլան, ընտրությունների պաշտոնական մեկնարկից անմիջապես հետո նշել է, թե ընդդիմության թեկնածուն չէ։