Մատչելիության հղումներ

Բաղդադում տեղի ունեցած պայթյուններից առնվազն 75 մարդ է զոհվել


Բաղդադի կենտրոնում հնչած պայթյունների արդյունքում առնվազն 75 մարդ զոհվել է, կան 300-ից ավելի վիրավորներ։ Հունիսին ամերիկյան զորքերի դուրս բերումից ի վեր սա Իրաքում ահաբեկչական հարձակումների առումով ամենաարյունալի օրն է։

Ոստիկանության տվյալներով, ահաբեկիչները փորձել են հարձակումների շարք իրագործել կարեւոր կառավարական շինություների դեմ։ Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Իրաքի խորհրդարանի մերձակայքում։ Պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա է պայթեցվել Ֆինանսների նախարարության մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG