Իջեւանում, ուր ՀԱԿ-ի ներկայացուցիչները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, եկել էին այցելելու անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարազատներին, առաջին նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց. - «Ցեղասպանությունը տվին, Ղարաբաղն էլ կտան… Տված-վերջացրած է արդեն»:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը վերջնականապես չկորցնելու միակ տարբերակը իշխանությունների հեռացումն է. - «Պետք է հեռանա այս մարդը [Սերժ Սարգսյանը]՝ ինչքան հնարավոր է շուտ»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ այս վիճակը ժամանակավոր է, քանի որ հասարակությունն իր քաղաքականություն վերադառնալով արդեն նախկինը չէ:
«Արդեն փոխվել է», - ասաց նա: - «Իմ վերադառնալով ստեղծվել է ժողովրդական քաղաքացիական հզոր հասարակություն: Շատ հզոր բան է փոխվել՝ այնպիսի բան, որ այլեւս վերացնել հնարավոր չէ»:
Առաջին նախագահին ուղեկիցներից Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Տեր-Պետրոսյանի վերադարձն իր համար առիթ էր՝ բարձրաձայնելու անօրինականությունների մասին:
«Ես սպասել եմ այդ օրվան, շատ եմ սպասել: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանի գալը ինձ համար առիթ, հիմք, պատճառ էր, որ ես իմ որոշումը կայացնեի», - ասաց նա: - «Չեմ փոշմանել, ու մենք միասին գնալու ենք առաջ մինչեւ հաղթանակ: Այս ժողովրդի հետ միասին»:
Ջհանգիրյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի իրավապահ համակարգը, մասնավորապես՝ հանցավորության մակարդակի աճը. - «Դա ուղղակի հետեւանք է, որ ողջ իրավապահ համակարգը այսօր չի զբաղված իր հիմնական գործով, այլ զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով»:
Նիկոլ Փաշինյանի հայրական տանը ՀԱԿ-ի ներկայացուցիչներին սպասում էին հյուրասիրության սեղանով: Լրագրողի հոր համար ուրախալի է առաջին նախագահի այցն իր տուն:
«Իմ ուրախանալու առիթը այն է, որ այսօր ազատության մեջ եմ տեսնում պարոն Ջհանգիրյանին, պարոն Մակեյանին», - ասաց Փաշինյանի հայրը: - «Իմ ուրախությունը անսահման կլինի, երբ ե'ւ Նիկոլը, ե'ւ մնացած մեր բանտարկյալ եղբայրները կհայնտվեն ազատության մեջ, եւ նոր թափով, նոր ուժով մեր պայքարը կսկսվի»:
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը կարծում է, որ ամուսնու ու նրա համախոհների հաղթանակը մոտ է. - «Վստահ եմ, որ [Նիկոլը] կյանքը բանտում չի անցկացնի, ու մենք հաղթելու ենք, ու դա ընդամենը ժամանակի խնդիր է, ու այդ ժամանակի մեծ մասը արդեն անցել ենք»:
ՀԱԿ-ի ներկայացուցիչներին իջեւանցիները ճանապարհեցին վանկարկելով՝ «Լեւոն, նախագահ»: