Մատչելիության հղումներ

Երեւանում կբացվի Էմիլ Գազազի ցուցահանդեսը


Ուրբաթ օը Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի անցած տարի 80-ականներից Միացյալ Նահանգներում ապրող եւ ստեղծագործող հայազգի ճանաչված քանդակագործ ու գեղանկարիչ Էմիլ Գազազի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Կներկայացվեն հիմնականում արվեստագետի գծանկարները: Ցուցադրանքն ընդգրկում է նաեւ մի քանի գեղանկարչական աշխատանք ու երեք քանդակ: Բոլոր աշխատանքները Հայաստանում ցուցադրվելու են առաջին անգամ:

«Էմիլ Գազազը 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի արվեստը խորհրդանշող անուններից մեկն է», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:

Ինքը Գազազը ԱՄՆ-ում բնակություն հաստատելուց հետո Հայաստանում չի եղել, թեեւ նրա աշխատանքներն այստեղ ցուցադրվել են: Այս ցուցահանդեսի բացմանն էլ ներկա չի լինի՝ զբաղվածության պատճառով:

Գազազի ստեղծագործությունները անհատական ցուցահանդեսներով շրջել են գրեթե ողջ աշխարհում: 2003 թվականին Ֆլորենցիայի բիենալեում նա պարգեւատրվել է «Լորենցո Մեդիչի» մեդալով եւ ստացել բիենալեի բարձրագույն մրցանակը: Եվ ուշագրավ է, որ հենց դրանից հետո Գազազն այլեւս չի ցանկացել աշխարհին ներկայանալ որպես միայն ԱՄՆ-ի քաղաքացի:

«Եվ հիմնականում այդտեղից ծագեց մտահղացումը՝ երկքաղաքացիություն ձեռք բերել եւ ներկայացնել Հայաստանը ամենուրեք», - այսօր ասաց Գազազի կինը՝ Մանե Հարյանը: - «Կան ծրագրեր տուն-թանգարան ստեղծել Գյուրիում եւ թանգարան՝ Երեւանում: Այնուհետեւ «Ակադեմիա» պատկերասրահում պիտի սկսվի հավաքվել ամբողջ հավաքածուն նոր գործերի»:

Հաջորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է Էմիլ Գազազի աշխատանքների մեծ ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն նրա վերջին տարիների աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG