«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Վերաքննիչ դատարանը մերժել է «7-ի գործից» առանձնացված գործերով անցնող Սասուն Միքայելյանի, Սուրեն Սիրունյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի բողոքները, եւ հարցին, թե ինչ նկատառում է ներկայացրել իր վերաքննիչ բողոքը, Ոսկերչյանը պատասխանեց. - «Վերաքննիչ բողոք չներկայացնել, կնշանակի պարզապես ընդունել դատավճռի օբյեկտիվությունը, ճշմարտացիությունը: [Իսկ] Այս քրեական գործը, ունենալով քաղաքական բնույթ, սարքովի էր, առանց հիմքերի»:
Գրիգոր Ոսկերչյանին ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 2 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատ էր արձակել դատարանի դահլիճից:
«Պարզապես իմ դեպքում այնպես եղավ, որ դատավորը, այնուամենայնիվ, չկարողացավ որոշում կայացնել 225 հոդվածի առաջին մասի հարցում՝ բավարար հիմքեր չունենալով: Սակայն կայացրեց մեկ այլ որոշում՝ 301 հոդվածով, որը նույնպես ամբողջովին հիմնված է գործակալների տված ցուցմունքների վրա», - ասաց Գրիգոր Ոսկերչյանը՝ ընդհանուր առմամբ, ընդդիմադիրների նկատմամբ դատավարությունների մասին էլ ասելով. - «Պետությունը կորցրեց վստահության այն փոքրիկ նշույլները, որ կային: Բացի իշխանությունը պահպանելու գործընթացից, մնացած այլ հարցերով, ես կարծում եմ, էապես տուժեց նաեւ իշխանությունը: Սակայն գլխավոր հարվածը ստացավ, իհարկե, պետությունը»:
Ինչպես Ոսկերչյանը, այնպես էլ նրա շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը կասկած չունեն, որ վերաքննիչ բողոքը, ապա նաեւ Վճռաբեկին ներկայացվելիք դիմումը մերժվելու է: Հաջորդ քայլը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում ներկայացնելն է: