Մատչելիության հղումներ

Մասնագետները աննախադեպ չեն համարում հաստատված եղանակը


Օդերեւութաբանները աննախադեպ չեն համարում վերջին օրերին Հայաստանում, եւ մասնավորապես, Երեւանում հաստատված զով ու անձրեւոտ եղանակը:

«Հայպետմիդրոմետ»-ի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ նման եղանակային պայմանները աննախադեպ չեն:

«Մարդիկ զարմացած են, որովհետեւ, ըստ օրինաչափության, հուլիս, օգոստոս ամիսներին բնորոշ է սակավ տեղումներով եւ բարձր ջերմային ֆոնով եղանակը: Սակայն պետք է ասեմ, որ վիճակագրական նյութերի վերլուծությունը ցույց է տվել (որոնք «Հայպետհիդրոմետ»-ում գոյություն ունեն 1843 թվականից), որ նման եղանակային պայմանները բացարձակ աննախադեպ չեն: Դրանք կրկնվում են 20-21 տարի պարբերականությամբ», - ասաց Սուրենյանը:

Նրա խոսքով, այսպիսի եղանակ է գրանցվել 1946, 1967, 1977, 1992 թվականներին:

«Ընդ որում՝ եղել են հուլիս եւ օգոստոս ամիսներ, որոնք եղել են ավելի ցուրտ եւ խոնավ, քան 2009 թվականին», - եզրափակեց Գագիկ Սուրենյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG