Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոնը այս տարի նվիրված է Փարաջանովի 85-ամյակին


Ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում մեկնարկող Կարճամետրաժ եւ անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնը այս անգամ նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի 85-ամյա հոբելյանին:

Հոբելյանական` 5-րդ կինոփառատոնի բացմանը նախորդելու է «Սերգեյ Փարաջանովի աշխարհը. արվեստ առանց սահմանների» լուսանկարչական ցուցահանդեսը: 5 օրերի ընթացքում կինոփառատոնի հյուրերի եւ այցելուների համար կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի երեւանյան թանգարանից Պետերբուրգ տեղափոխված 50 լուսանկարչական նմուշները:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ «Սերգեյ Փարաջանովի կերտողական արվեստը» խորագրով խորհրդաժողովը, որին առաջատար կինոմատոգրաֆիստները բանավեճ կծավալեն ռեժիսորի արվեստի շուրջ:

Իսկ Open Cinema անունը ստացած մրցութային ծրագրի մեկնարկը կտրվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հեղինակային տարբերակով:

Ըստ կազմակերպիչների` կինոփառատոնի 7 օրերի ընթացքում հանդիսատեսին սպասում է բազմաթիվ հայտնի աշխատանքների ցուցադրություն, որոնք ստեղծվել են վերջին երկու տարիներին վավերագրական, անիմացիոն, անգամ` փորձարարական կինոյի ասպարեզում:

Open Cinema կինոփառատոնի փակման արարողությունը տեղի կունենա Պետրոպավլովյան ամրոցի մոտ, որտեղ լողափին տեղադրված մեծ էկրանի վրա կցուցադրվեն արտամրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը:

Փառատոնի փակման արարողությունը նույնպես կազմակերպիչները ծրագրում են անցկացնել բաց երկնքի տակ:

Կինոփառատոնի մրցութային մասին մասնակցելու հայտ են ներկայացրել 500 կինեմատոգրաֆիստներ աշխարհի 23 երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG