Ներկա էին նաեւ վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչներ Ալեքսանդր Արզումանյանը, Սմբատ Այվազյանը, Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանները, Մյասնիկ Մալխասյանը, Սուրեն Սիրունյանը:
Կոնգրեսի ներկայացուցիչները նախ այցելեցին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող եկեղեցին, ապա եղան 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ներկայումս ազատազրկման մեջ գտնվող Սասուն Միքայելյանի, Արամ Բարեղամյանի տներում:
Ելույթ ունենալով եկեղեցու բակում` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց պայքարը շարունակվելու է, եւ «պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները»:
«Չկա աշխարհում որեւէ մղձավանջ, որը վերջ չունենա: Դրա համար միայն մեր միասնությունն է պետք եւ մեր պայքարի շարունակականությունը: Ես չեմ կասկածում, որ մենք շարունակելու ենք մինչեւ վերջ», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Ինչ վերաբերում է Սասունին, մյուս տղաներին` նրանք էլ են դուրս գալու: Սրանք չունեն մեծահոգություն` միանգամից այս հարցը լուծեին, վերջացնեին, փորձեին ժողովրդի հետ լեզու գտնել: Իրավիճակի մի փոփոխություն եղավ այս մայիս-հունիսին, երկրորդ փոփոխությունը լինելու է աշնանը: Լուծվելու է այս հարցը` մի քիչ համբերություն»:
Գագիկ Ջհանգիրյանը ազատազրկված գործիչների ընտանիքներին հորդորեց չհուսահատվել` վստահեցնելով, որ նրանց հարազատները ի վերջո ազատ կարձակվեն, եւ այս պայքարը հաղթանակով կավարտվի:
Ուրբաթ օրը նախատեսվում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների այցը Գյումրի: