Մատչելիության հղումներ

Մոսկվայում սկսվեց Պոլիտկովսկայայի սպանության գործով նոր դատավարությունը


Մոսկովյան դատարանում այսօր սկսվել է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով նոր դատավարությունը:

Կրեմլի քննադատ Աննա Պոլիտկովսկայան, ով իր հրապարակումներում անդրադառնում էր Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարումներին, սպանվել է 2006 թվականի հոկտեմբերին Մոսկվայում` իր տան մոտ:

Ռուսաստանյան դատարանը այս տարվա փետրվարին անպարտ էր ճանաչել չորս անձանց, ում մեղսագրվում է հանցակցություն լրագրողի սպանությանը, սակայն Գերագույն դատարանը բեկանեց այդ վճիռը եւ նոր դատավարություն նշանակեց:

Սպանության անմիջական կատարման մեջ կասկածվող Ռուստամ Մախմուդովը մինչ օրս հայտնաբերված չէ:

Պոլիտկովսկայայի ընտանիքը եւ իրավապաշտպանները պահանջում են սպանության նոր հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG