Մատչելիության հղումներ

Խամենեին նախագահի պաշտոնում հաստատել է Ահմեդինեժադին


Խամենեին եւ Ահմեդինեժադը Թեհրանում կայացած պաշտոնական արարողության ժամանակ: 3-ը օգոստոսի, 2009:
Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մահմուդ Ահմադինեժադին երկրի նախագահի պաշտոնում:

Երկրորդ անգամ Իրանի նախագահ ընտրված Մահմուդ Ահմադինեժադի երդման արարողությունը կկայանա չորեքշաբթի օրը:

Մահմուդ Ահմադինեժադի վերընտրման մասին պաշտոնական հայտարարությունը՝ հունիսի 12-ին կայացած վիճահարույց քվեարկության արդյունքում, տեղիք տվեց բողոքի ցույցերի, որոնց հարյուր հազարավոր մասնակիցներ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված էին որակում:

Ցուցարարների եւ ոստիկանության բախումների հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 2000-ի ավելի մարդ՝ ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG