Սպասվում է, որ քննարկումների հիմնական թեմաները տնտեսական կլինեն:
«Սաբահ» օրաթերթի փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետի այցելության ընթացքում նախատեսվում է երեք հարցի շուրջ քննարկում անցկացնել եւ հնարավորության դեպքում հասնել համաձայնության` նավթային, գազային եւ միջուկային էներգետիկայի ոլորտներում համագործակցության շուրջ:
«Ավելանում է հնարավորությունը Թուրքիայի տարածով «Հարավային հոսանք» գազատարն անցկացնելու համար», - գրել է թուրքական թերթը:
Պարբերականի տվյալներով, Թուրքիան դրական է վերաբերվում իր երկրի ջրային տարածքներում ռուսական կողմի ծրագրվող «տեխնիկական» բնույթի աշխատանքներին` կապված «Հարավային հոսանք»-ի շինարարության հետ, որը Ռուսաստանը շրջանցող Nabucco նախագծի մրցակիցն է համարվում:
Նաեւ` 2011 թվականին ավարտվում է այն պայմանագրի ժամկետը, որով Թուրքիան գազ է գնում Ռուսաստանից: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` իրենց երկիրը շահագրգռված է թարմացնել այդ պայմանագիրը:
Թուրքիան Ռուսաստանից ակնկալում է նաեւ, որ վերջինը կնվազեցնի գները ատոմակայանում արտադրվելիք էներգիայի դիմաց: Խոսքը նոր ատոմակայանի շինարարության մասին է, որի մրցույթը Թուրքիան արդեն անցկացրել է:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից, սակայն հայտնի է, որ դրան մասնակցել է միայն ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» եւ «Ատոմստրոյէքսպորտ» եւ թուրքական «Փարք Թեքնիք» ընկերությունների կոնսորցիումը:
Թուրքիան չորս էներգաբլոկով ատոմակայանի շինարարության ֆինանսավորմանը չի մասնակցի, կառուցման համար միջոցները տենդերը շահած ընկերությունը կհոգա, սակայն թուրքական պետությունը, ըստ մրցույթի պայմանների, կպարտավորվի 15 տարի ընկերությունից նախօրոք ֆիքսված սակագնով էլեկտրաէներգիա գնել:
Բանակցությունները էլեկտրաէներգիայի գնի շուրջ սկսել են հուլիսին Մոսկվա այցելած Թուրքիայի էներգետիկայի նախարարը եւ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սիչովը: Այժմ, ինչպես ակնկալվում է, հարցը կքննարկվի ավելի բարձր` երկու երկրների վարչապետների մակարդակով:
Թուրքիան եւ Ռուսաստանը խոշորագույն տնտեսական գործընկերներ են. անցած տարի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 40 միլիարդ դոլար: