«Մարտիմեկյան գործերով է, որ փաստաբանները սկսեցին լքել դատարանի դահլիճը», - ասաց Ռուբեն Սահակյանը՝ բացատրելով. - «Ես ականատես եմ եղել ցինիկ, վայրագ. խուժան վերաբերմունքի դատավորի կողմից: Օրենքի լկտի ոտնահարումների փաստերի եմ հանդիպել թե' դատախազների, թե' դատավորների կողմից: Եթե մենք տեսնում ենք, որ փաստաբանը գործում է ճարահատյալ, այսինքն՝ տեսնում է, որ իր օրինական գործողությունները մերժվում են ապրիորի, եւ տեսնում է, որ դատարանը լկտի եւ ապօրինի գործողություններ է կատարում, եւ փաստաբանը լքում է դատարանի դաճլիճը, ես չեմ մեղադրում այդ փաստաբանին»:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկուշաբթի օրը հայտարարել էր. - «Իմ ակնկալիքների ինտեսիվության, տեմպերով չի, որ կայացել են [փաստաբանները]: Եվ եթե փաստաբանը ուղղակի ցուցադրական մեթոդներով, վարքագծով դատարանում... փորձելով զորբայությամբ պաշտպանել իր ամբաստանյալին: Պաշտպանությունը երբեմն ուղղված է ոչ թե իրոք ամբաստանյալին պաշտպանելու, այլ ուղղակի իր իմիջը ձեւավորելու համար... Ես կուզեի, որ իրականում Հայաստանում որակյալ փաստաբաններ ունենայինք, ունենայինք արժանի հակառակորդներ»:
«Միշտ երազել եմ, որ հանդիպեմ գրագետ քննիչի, դատախազի, դատավորի», - այս կապակցությամբ ասաց Սահակյանը: - «Արժանի հակառակորդ են անվանում՝ թող լինի արժանի դատավարության մասնակից»:
Ռուբեն Սահակյանը հակադարձեց նաեւ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, թե «մի շարք փաստաբաններ քաղաքական գործիչներ են ավելի շատ, քան պաշտպաններ»՝ ասելով. - «Ձեր մեղքերը ինչո՞ւ եք բարդում փաստաբանների վրա: Ոտից գլուխ կեղտի մեջ թաղված եք: Ոտից գլուխ խախտումների մեջ թաղված եք: Մի քանի հարյուր խախտում կարող եմ ցույց տալ: Կոչ եմ անում՝ պարոն գլխավոր դատախազ, ոի միասին վերլուծենք այդ խախտումները՝ մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ... Եթե չեք գա, ապա բարի եղեք մեր մասին մի խոսացեք: Մի ասեք՝ կայացել է թե ոչ փաստաբանական ծառայությունը: Սկզբից կայացրեք դատախազությունը»:
2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածների դատավարությունների ժամանակ վկաներից ոմանք հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից. նման դեպքեր արձանագրվեցին պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի եւ այլոց դատավարություններին:
Հայաստանի գլխավոր դատախազի ունեցած տվյալներով, սակայն, դատարաններում իրենց ցուցմունքներից հրաժարվում է վկաների 1 տոկոսը: «Հարյուրավոր վկաներ ենք հարցաքննում դատարանում` մեղադրողները, եւ այդ հարյուրավոր վկաներից ընդամենը մի չնչին տոկոսը, որը նույնիսկ 1 տոկոսը չի կազմում, ընդհանուր քննված գործերի նույնիսկ 1 տոկոսը չի կազմում այն անձանց թիվը, որ այս կամ այն չափով փորձում են հրաժարվել իրենց` նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից», - երկուշաբթի օրը ասել էր գլխավոր դատախազը` հավելելով. - «Եվ չեմ կարծում, թե սա այնպիսի մի որակ է, որը այսօրվա հարցադրման անհրաժեշտություն է առաջացնում»:
Փաստաբան, նախկին «7-ի գործով» մեղադրվողներից մեկի` Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պնդեց, որ միայն վերջին շրջանում դատարաններում իրենց նախաքննական ցուցմունքներից հրաժարվում էր վկաների 99 տոկոսը, 1 տոկոսը չէր հրաժարվում:
«Հիմնականում, եթե դատական նիստերին հետեւել եք, ապա ակնհայտ է, որ 5-ից 4-ը իրենց նախաքննական ցուցմունքները չեն պնդել, եւ չեն պնդել ոչ թե այն պատճառով, որ իրենց վրա պաշտպանական կողմը կամ հարազատները փորձել են ինչ-որ ձեւի ազդեցություն ունենալ, այլ օբյեկտիվորեն», - ասաց փաստաբանը:
Գլխավոր դատախազը մեղադրողներին ուղղած խոսքում նաեւ նշել էր. - «Բոլոր այն դեպքերով, դուք ինքներդ համոզվել եք, որ երբ վկաները այս կամ այն չափով խուսափում կամ շեղվում են իրենց` նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից, մեզ արդեն դրդապատճառները հայտնի են: Եվ ոնց որ դուք եք աշխատում` որպես մեղադրող, որպեսզի պաշտպանեք ձեր մեղադրանքը դատարանում, նույն չափով, ձեզանից ավելի շատ հնարավորություններով, աշխատում են ե’ւ ամբաստանյալի պաշտպանները, ե’ւ հարազատները, ե’ւ ընկերները»:
Հակադարձելով Աղվան Հովսեփյանին, Լիպարիտ Սիմոնյանը հանրությանը հայտնի մի օրինակ հիշատակեց վկաների` նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու վերաբերյալ. - «Միայն նշեմ այն հանգամանքը, որ, եթե հիշում եք, Ալեքսանդր Արզումանյանի գործով վկա էր եկել` Սամվել Գասպարյան, որը դատարանում ցուցմունք տվեց, որ ամսի 1-ին [2008 թվականի մարտի 1-ին] Մյասնիկյանի արձանի մոտ անձամբ տեսել է [Հայաստանի առաջին նախագահ] Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ լսել նրա ելույթը: Ահա այդպիսի վկաներն են, որ հիմնականում չեն հրաժարվել իրենց նախաքննական ցուցմունքներից»: