«Նովոստի-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովն ասել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում տեղի կունենա Ադրբեջանի կապի առաջին ազգային արբանյակի ստեղծմանը մասնակցող ընկերությունների տենդերը:
Մրցույթին մասնակցելու նախնական հայտ է ներկայացրել 5 ընկերություն Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից:
«Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առաջին արբանյակը հնարավոր կլինի տիեզերք արձակել 2011 թվականի դեկտեմբերին», - ասել է Աբասովը:
Արբանյակը կարձակվի «AzerSat» ծրագրի շրջանակներում, որն իրականացնելու համար Ադրբեջանը ներկայումս բանակցություններ է վարում Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ:
Ադրբեջանը շահագործելու է արձակվելիք արբանյակի կարողությունների միայն 20-25 տոկոսը, մնացածը վաճառելու է: