Հայաստանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղիի» (Արին-Բերդ) վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումների միջոցով գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ Արին-Բերդի վերականգնման աշխատանքները ստանձնած «Արագածոտն» ընկերության տնօրեն Լ. Ղուկասյանը 2008 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություններում «ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ դրանք օգտագործելու միջոցով կատարել է աշխատանքների ծավալների 1.196,2 հազար դրամի հավելագրումներ, դրա հիման վրա մշակույթի նախարարությունից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է 1.196,2 հազար դրամ խոշոր չափի գումար»:
Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` «խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով», եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի («փաստաթղթեր կեղծելը») հատկանիշներով: Գործն ուղարկվել է ոստիկանություն՝ ըստ էության քննելու համար: