Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների վերաքննիչ բողոքները կլսվեն հուլիսի 31-ին


Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան ողջունում է համաներմամբ ազատ արձակված Ալեքսանդր Արզումանյանին
Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան ողջունում է համաներմամբ ազատ արձակված Ալեքսանդր Արզումանյանին
Անցած ամիս հայտարարված համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիրների, «7-ի գործի» տրոհված մասերով նախկին ամբաստանյալների՝ վերաքննիչ ատյան ներկայացված բողոքները դատարանը կլսի գալիք ուրբաթ օրը՝ հուլիսի 31-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը պարզաբանեց, թե ինչու է դիմել վերաքննիչ ատյան. - «Եթե իշխանությունները ձեւ գտան քաղաքական որոշումով մեզ ազատ արձակելու եւ դա արեցին համաներման միջոցով, դա իշխանությունների խնդիրն է: Մենք որեւէ քրեորոն հետապնդելի արարք չենք գործել երբեւէ: Մենք որոշել ենք անցնել բոլոր ներպետական ատյաններով, եւ եթե չբավարարվեն մեր պահանջները, ապա կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ կվերականգնենք մեր իրավունքները»:

«Իրավական առումով վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելն անհրաժեշտություն էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը: - «Այդ դատավճռով եւ նախաքննության ընթացքում ոչ մի ապացույց ձեռք չի բերվել այն մասով, որ Մյասնիկ Մալխասյանը կազմակերպել է որեւէ մարդու, որեւէ խումբ, հանձնարարել է դրանցից որեւէ մեկին կատարել որոշակի անկարգության գործողություն...»:

«Եթե ես ինքս ընդունեի, որ ես կատարել եմ հանցագործություն, միանշանակ վերաննիչ դատարան չէի դիմի», - իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG