Առնվազն 6 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքացիներ են զոհվել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։
Ոստիկանների փոխանցմամբ, ինքնասպան ահաբեկիչը փորձել է մուտք գործել քաղաքի համերգային դահլիճներից մեկը՝ համերգի մեկնարկից րոպեներ առաջ, սակայն հանդիպելով ոստիկանների դիմադրությանը, գործարկել է իր կրած պայթուցիկ սարքը՝ սպանելով 4 ոստիկաններին եւ ինքն իրեն։
Պայթյունից վիրավորվել է առնվազն 10 մարդ։ Նրանցից մեկը ստացած վնասվածքներից զոհվել է հիվանդանոցի ճանապարհին։
«Այս ահաբեկչությունը վկայում է, որ իսլամիստ ահաբեկիչների շարժումը հոգեւարք է ապրում», - հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։